BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ռաուլին կվերապահվի այդ պատիվը

Ռաուլին կվերապահվի այդ պատիվը
16.07.2013 | 11:44

Ավանդույթի համաձայն, ի պատիվ Մադրիդի «Ռեալի» հանրահայտ նախագահի, այս տարի էլ ակումբը կազմակերպելու է Սանտյագո Բեռնաբեուի գավաթի խաղարկությունը: Օգոստոսի 22-ին նախատեսված խաղում արքայական ակումբի մրցակիցը լինելու է Կատարի «Ալ Ասադ» ակումբը, որի կազմում հանդես է գալիս լեգենդար Ռաուլը` ֆուտբոլիստ, ով «Ռեալի» կազմում յոթ հարյուր քառասունմեկ անգամ դուրս է եկել խաղադաշտ` իր փայլուն խաղով տարիներ շարունակ հիացնելով ֆուտբոլասեր հասարակայնությանը: Ինչպես տեղեկացնում է արքայականի պաշտոնական կայքէջը, այդ խաղում լեգենդար ֆուտբոլիստին հնարավորություն կտրվի խաղալու երկու թիմերի կազմում էլ: Սրանով «Ռեալն» իր հարգանքի տուրքն է մատուցում Ռաուլին` ի նշան նրա ունեցած անուրանալի ծառայությունների: Հետաքրքրական է` հատկապես ո՞ր թիմի կազմում մեծանուն ֆուտբոլիստն առանձնապես կջանա աչքի ընկնել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1119

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ